Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Միջազգային մամուլի անդրադարձները Երևանյան դեպքերին

Միջազգային մամուլի անդրադարձները Երևանյան դեպքերին
18.07.2016 | 12:20

Զինված խումբը Հայաստանի մայրաքաղաք Երևանում գրոհել է ոստիկանական բաժանմունքը, պատանդներ վերցրել՝ պահանջելով ազատ արձակել «քաղաքական բանտարկյալներին», - գրում է BBC-ի կայքը: Մեկ ոստիկան սպանվել է:

Խումբը պահանջում է ազատ արձակել ընդդիմադիր առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին և մի շարք այլ անձանց: Սեֆիլյանը խիստ քննադատության է ենթարկել նախագահ Սերժ Սարգսյանին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մոտեցումների համար:

The New York Times-ը, հղում անելով Associated Press-ին, գրում է, որ բանտարկված ընդդիմադիր առաջնորդի մոտ 20 կողմնակիցներ գրոհել են ոստիկանական բաժանմունքը, սպանել մեկ սպայի, վիրավորել չորսին, մի քանի պատանդ վերցրել: Հարձակվողները պահանջում են ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, որը ձերբակալվել է անցյալ ամիս: Ընդդիմադիր խումբը կրկնել է կառավարության հրաժարականի պահանջը: NYT-ն ներկայացրել է նաև փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի խոսքը, որ եթե նրանք չհանձնվեն, չեզոքացվելու են: Պողոսյանը նշել է, որ հարձակվողները սպանել են գնդապետ Արթուր Վանոյանին և վիրավորել 3 սպայի ու ոստիկանության օպերատորին:

The Guardian-ը, հղում անելով France Press-ին, գրում է, որ բանտարկված ընդդիմադիր առաջնորդի հետ կապված զինված խումբը գրավել է ոստիկանական բաժանմունքը, սպանել մեկ սպայի, վերցրել պատանդներ և պահանջել երկրի նախագահի հրաժարականը: Զինված անձանցից մեկը հայտնել է, որ պատանդների թվում է փոխոստիկանապետը:

Al Jazeera-ն հաղորդում է, որ զինված անձինք գրավել են ոստիկանության բաժանմունքը: Փոխոստիկանապետ Արթուր Վանոյանը (Ալ-Ջազիրան ճիշտ չի ներկայացրել Վանոյանի պաշտոնը)սպանվել է, 3 սպա վիրավորել են: Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը հայտարարել է, որ ոստիկանությունն ու անվտանգության ուժերը ձեռնարկելու են բոլոր անհրաժեշտ միջոցառումները, եթե զինված անձինք հրաժարվեն հանձնվել:

Դիտվել է՝ 2258

Մեկնաբանություններ